Ղրիմի և Հայաստանի միջև զբոսաշրջային նոր երթուղի կբացվի՝ պատմական ու ճանաչողական վայրերով |armtimes.com|
20:44 - 06 ապրիլի, 2022

Ղրիմի և Հայաստանի միջև զբոսաշրջային նոր երթուղի կբացվի՝ պատմական ու ճանաչողական վայրերով |armtimes.com|

armtimes.com: Նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել Ղրիմի և Հայաստանի միջև: Այս մասին, ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, ասել է հանրապետության փոխվարչապետ, Ղրիմի ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։

«Արդեն հինգ համաձայնագիր է ստորագրվել զբոսաշրջության և առողջարանների ոլորտում, շատ հետաքրքիր առաջարկներ կան հայկական ընկերություններից այնպիսի զբոսաշրջային ճանապարհի վերաբերյալ, ինչպիսին է Մետաքսի ճանապարհը՝ Հայաստան-Ղրիմ ուղին»,- պարզաբանել է Կիվիկոն:

Փոխվարչապետը նշել է, որ երթուղին կարող է հետաքրքիր դառնալ ճանաչողական և պատմական տեսանկյունից. թերակղզին եղել է Մետաքսի ճանապարհի մի մասը, և նրա տարածքում պահպանվել են այն օբյեկտները, որոնք կարելի է այցելել։

 «Մենք կքննարկենք այս հարցը»,- հավելել է նա։

Կիվիկոյի խոսքով՝ Ղրիմում կան բազմաթիվ պատմական վայրեր, որոնք կհետաքրքրեն հատկապես Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել