Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներառում է ածխի ներկրման արգելք, կարող է համաձայնեցվել հինգշաբթի կամ ուրբաթ: Reuters-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Գուցե՝ այսօր ցերեկը կամ, ամենաուշը, վաղը»,- ասել է նա լրագրողներին՝ ժամանելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպմանը։
Իր մյուս նյութում Reuters-ը գրում է, որ ՆԱՏՕ-ում ունեցած իր ելույթի ժամանակ Բորելը նշել է, որ Եվրամիությունը քննարկելու է նաև ռուսական նավթի էմբարգոն՝ հավելելով, որ հուսով է՝ այն շուտով կսահմանվի։
Նորա Վանյան
comment.count (0)