Իրանն սպառնացել է հարված հասցնել Իսրայելի կենտրոնական շրջաններին նվազագույն իսկ վտանգի դեպքում

 |armenpress.am|
14:34 - 18 ապրիլի, 2022

Իրանն սպառնացել է հարված հասցնել Իսրայելի կենտրոնական շրջաններին նվազագույն իսկ վտանգի դեպքում |armenpress.am|

armenpress.am: Իրանի զինված ուժերն Իսրայելի կողմից նվազագույն իսկ սպառնալիքի դեպքում հարված կհասցնեն այդ երկրի կենտրոնական շրջաններին: Ապրիլի 18-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Բանակի ազգային օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ:

«Եթե ձեր կողմից նվազագույն իսկ շարժում հետեւի, որն սպառնա մեր ազգին, ապա մեր զինված ուժերի թիրախ կդառնա իսրայելական վարչակարգի կենտրոնը»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Նախագահի խոսքով՝ «Իսրայելը ձգտում է նորմալացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, ըստ որում իսրայելական ուժերի նվազագույն իսկ առաջխաղացումը (այդ երկներում) աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի եւ հետախուզության կողմից»: Ապրիլի 15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի շրջակայքը, որտեղ տեղաբաշխված էին իրանական հակաօդային պաշտպանության եւ ռադարների կայանքներ:

Ինչպես հայտնել է Դուբայից հեռարձակող Al-Hadath հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել նաեւ զինվորական շարասյանը, որն իրանական անօդաչուների խմբաքանակ էր տանում շիաների «Հըզբոլլահի» ջոկատների ռազմակայան, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից: 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել Է փաստաթղթեր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի հետ: Արեւմուտքում եռակողմ գործարքն անվանել են «Աբրահամյան համաձայնագրեր»:

Այնուհետեւ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումն արաբական երկրներից Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ կային սոսկ Եգիպտոսի (1979 թվականից) եւ Հորդանինի (1994 թվականից) հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել