Երևանի մետրոպոլիտենն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
10:44 - 22 ապրիլի, 2022

Երևանի մետրոպոլիտենն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Ինչպես հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ. ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել