Ավելի քան 5․1 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական․ ՄԱԿ
 |factor.am|
22:18 - 22 ապրիլի, 2022

Ավելի քան 5․1 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական․ ՄԱԿ |factor.am|

factor.am: Ուկրաինայի քաղաքների լայնածավալ հրետակոծությունն առաջացրել է փախստականների ամենամեծ հոսքը դեպի Եվրոպա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. 5․1 միլիոն մարդ լքել է Ուկրաինան փետրվարի 24-ին Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նոր տվյալները։

Մեկնածների 90 տոկոսը կանայք և երեխաներ են, զինվորական տարիքի տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը։ Բացի այդ, 7․7 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, այսինքն՝ նրանք մնացել են երկրում, սակայն ստիպված են եղել լքել սեփական տները։

Փախստականների մեծ մասը մեկնել է Լեհաստան (ավելի քան 2․8 մլն), Ռումինիա (ավելի քան 769 հազար) և Մոլդովա (ավելի քան 430 հազար)։ UNHCR-ը նշում է, որ շատերն այս երկրներից ավելի հեռու՝ դեպի Արևմուտք են գնացել:

Ռուսաստան է մեկնել 578 հազար ուկրաինացի։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել