Թուրքիայում հայտարարել են, որ Իրաքի հյուսիսում զինված ուժերի գործողության առաջին փուլը ավարտվել է
10:28 - 25 ապրիլի, 2022

Թուրքիայում հայտարարել են, որ Իրաքի հյուսիսում զինված ուժերի գործողության առաջին փուլը ավարտվել է

Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի գործողության առաջին փուլը ավարտվել է։ Այս մասին, ինչպես փոխանցում է «РИА Новости»-ն, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացվել Իրաքի հետ սահմանին վտանգը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «ռազմական գործողություն է սկսել Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ, այն անցկացվում է Իրաքի հյուսիսային մասում»: Իրաքի իշխանությունները Թուրքիայի ռազմական գործողությունը համարել Է երկրի անվտանգության սպառնալիք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել