Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին այցելել է․ «Հրապարակի» զրուցակիցը սխալվում է
14:06 - 25 ապրիլի, 2022

Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը Ծիծեռնակաբերդ ապրիլի 24-ին այցելել է․ «Հրապարակի» զրուցակիցը սխալվում է

«Հրապարակ» օրաթերթը ապրիլի 24-ին հրապարակել է «Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը ոչ մի անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ չի բարձրացել» վերտառությամբ հոդված (արխիվացված հղումը)։

Այս տեղեկությունը «Հրապարակին» հայտնել է անանուն զրուցակիցը, որն, օրաթերթի պնդմամբ,  երկար տարիներ ճանաչել է Փաշինյանին, վերջինիս ուսանողական տարիներին զուգահեռ սովորել է համալսարանում։ 

«Մինչեւ 2018 թիվը ոչ մի անգամ Ցեղասպանության համալիր չի գնացել, ծաղիկ չի դրել, այդ օրերին, եթե հանգստյան օրեր էին, անպայման գնում էին քաղաքից դուրս՝ պիկնիկի, եթե օրերը տաք էին լինում։ Իսկ 18-ից հետո, պարզ է, որ ի պաշտոնե է գնում՝ որպես վարչապետ չի կարող չգնալ»,- մեջբերում է «Հրապարակն» իր զրուցակցի խոսքերը։

Այս տեղեկությունը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ն էլ այցելել է Ծիծեռնակաբերդ։ 2017-ի ապրիլի 24-ին, օրինակ, դեռ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշիյանն այցելել էր Եղեռնի զոհերի հուշահամալիր, նաև լրագրողներին մեկնաբանություն էր տվել հայ-թուրքական հարաբերությունների մասին։

2016-ի ապրիլի 24-ին ևս մամուլում հրապարակում է եղել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդ։ Shamshyan.com-ը այդ լուրի հետ նաև լուսանկարներ է հրապարակել (արխիվացված հղումը

Այպիսով, «Հրապարակ» օրաթերթի զրուցակցի պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը չի այցելել Ծիծեռնակաբերդ, չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանն առնվազն 2016-ին ու 2017-ին՝ ապրիլի 24-ին, եղել է Ծիեծռնակաբերդում։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել