Անկարայի դատախազությունը Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսել


 |armenpress.am|
15:48 - 25 ապրիլի, 2022

Անկարայի դատախազությունը Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսել |armenpress.am|

armenpress.am: Գլխավոր լուսանկարում՝ Սեզգին Թանրըքուլուն

Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել:

Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Տեղեկության մեջ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորի գրառման պատճառով Անկարայի Գլխավոր դատախազությունը Թանրըքուլուի դեմ հետաքննություն է սկսել Թուրքիայի ՔՕ (TCK) 301-րդ հոդվածի համաձայն, քանի որ կոնկրետ ապացույցներ կան, որ նա «նսեմացրել է Թուրքիայի Հանրապետության հեղինակությունը»։

«107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, բռնի քշվեցին Չանքըրը, Այաշ, Անկարա և «անհետացան»: Իրական արդարություն հնարավոր չէ հասնել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»,-իր թվիթերյան միկրոբլոկում գրել էր թուրք ընդդիմադիր պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել