Փարիզում, Հայաստանի էսպլանադում, Կոմիտասի արձանի առջև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) հրավերով ապրիլի 24-ին տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հանդիսավոր արարողություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
Հաջորդիվ ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի երկու համանախագահները, Իլ-դը-Ֆրանսի շրջանի նախագահ Պեկրեսը և Փարիզի քաղաքապետ Հիդալգոն։
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ և քաղաքապետեր։
Պաշտոնական արարողության ավարտից հետ տեղի ունեցավ ավանդական երթ՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)