Արմեն Խաչատրյանը՝ Սամվել Բաբայանի՝ քննիչ հանձնաժողովից հեռանալու մասին
 |factor.am|
16:46 - 27 ապրիլի, 2022

Արմեն Խաչատրյանը՝ Սամվել Բաբայանի՝ քննիչ հանձնաժողովից հեռանալու մասին |factor.am|

factor.am: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից հեռացել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-ում այդ առնչությամբ ափսոսանք հայտնեց, նշելով, որ Սամվել Բաբայանը ոլորտի մասնագետներից է, բացի դրանից՝ տիրապետում է պաշտպանության ոլորտի, հատկապես արցախյան հատվածի պաշտպանական գործընթացների վերաբերյալ ինֆորմացիային:

Պատգամավորը հավելեց, որ տեղյակ չէ այն հիմնավորումներից, թե ինչու է Բաբայանը որոշել ահեռանալ հանձնաժողովից: «Բայց վստահ եմ, որ նա ամեն դեպքում մասնագիտական հարցերով կօգնի մեզ»,- նշեց Խաչատրյանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել