Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա․ Վահան Հունանյան
15:46 - 02 մայիսի, 2022

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա․ Վահան Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ 
 
«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա», - գրել է Վահան Հունանյանը։ 
 
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ակնարկել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի սահմանի սահմանազատման մասին։ 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել