Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան
20:21 - 02 մայիսի, 2022

Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը. Հայկ Մամիջանյան

«Ժողովուրդն է ղեկավարելու երկիրը, ում որ ժողովուրդը հարմար գտնի, ում որ ժողովուրդը վստահի էս փոթորկոտ վիճակում մեր նավը»,- այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է ղեկավարելու երկիրը ընդդիմության կողմից իշխանափոխությունից հետո։ 

Դիտարկմանը, որ իսկ եթե ժողովուրդը էլի գործող իշխանությանն ընտրի, պատասխանեց․  «Եթե չեմ սխալվում, պետական դավաճանության համար դատապարտված անձինք իրավունք չունեն առաջադրվելու ԱԺ պատգամավոր»։

Իսկ ի պատասխան հարցին, թե ինչու արտահերթ ընտրություններին ժողովուրդն իրենց չընտրեց, ասաց․

«Եթե ընդդիմությանը, մասնավորապես՝ ՀՀԿ-ին, այս կամ այն ակնկալված ձայնից քիչ են տալիս, նշանակում է՝ մենք մեր թեզերը լավ չենք բացատրել, նշանակում է մենք, պայմանական՝ ես, երբ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ 10 թեզից 8-ը խոսում էի Արցախի և մեր երկրի անվտանգության մասին, 2-ը՝ անօրինությունների և սրանց կոռուպցիայի մասին, գուցե պետք էր անել հակառակը»։

Խոսելով 2018-ի ակցիաների ու այսօրվա ակցիաների տեխնոլոգիաների հետ նմանություն մասին՝ Մամիջանյանը նշեց, որ 2018-ին չկար ազգային գաղափարախոսություն․

«Տարբերությունը 2018-ի և այս պահին համաժողովրդական շարժման հետևյալում է․ իրենք ունեին միայն տեխնոլոգիաներ, չունեին ազգային գաղափարախոսություն, չունեին ազգային նպատակ, մենք ունենք ազգային նպատակ և ազգային գաղափարախոսություն, ունենք արժանապատիվ խաղաղության նպատակ։ Այս պարագայում տեխնոլոգիաները մեզ համար գործիքից էլ ստորադաս կարևորություն ունեն»։

Հայկ Մամիջանյանը խոսեց նաև ընդդիմության հետագա անելիքների մասին․

«Պատերազմից անմիջապես հետո երեք համանախագահ երկրները տարբեր մակարդակներով, իսկ ՌԴ պարագայում՝ նախագահ Պուտինի մակարդակով արվել է հետևյալ հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցին մենք անդրադառնալու ենք ավելի ուշ։  Հիմա մենք ունենք երկու տարբերակ․ կա՛մ էս իշխանություններն էնքան ապիկար են,  որ անմիջապես պատերազմից հետո և մեկուկես տարի հետո Հայաստանը բանակցային դիրքերում ավելի է թուլացել, կա՛մ էդ, այսպես կոչված, միջազգային հանրությունը, որ պահանջում է նշաձողն իջեցնել, գոյություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանն ինքն է գնում նշաձողն իջեցնելու։ Հետևաբար, միջազգային հանրությունն ասել է, ր Արցախի կարգավիճակին պիտի լինի անդրադարձ, մինչ այդ համանախագահ երկրները 5 հայտարարություն ունեն, երբ ասում են, որ Արցախյան հակամարտությունը չունի ուժային լուծում և լուծվելու է երեք հիմնարար սկզբունքների վրա։

Գերտերությունների ղեկավարները Փաշինյանը չեն, որ օրվա մեջ 16 բան փոխեն, ու ոչ մեկը, մեծ հաշվով, բանի տեղ չդնի իր ասածները։ Դրանք հստակ   քաղաքական հայտարարություններ են, որոնք վրա կառուցվում է քաղաքականություն։ Այ էս զինանոցը օգտագործելով՝ շատ մեծ դժվարությամբ հնարավոր է վերադարձնել բանակցային գործընթացը էդ ռելսերի վրա, վերադառնալ կարգավիճակի մասին բանակցությունները անշեղորին գործընթացիցի չզատելու փուլին»,- ասաց Մամիջանյանը։

Մամիջանյանը անդրադարձավ նրան, թե ինչու խորհրադարանում չեն ու փողոցում են պայքարում․

«Երբ ու Թուրքիան ու Ադրբեջանը կնքում են Շուշիի հռչակագիր, դրա ստորագրումից հետո լինում է ԱԳՆ հայտարարություն, որից հետո «Հայաստան» դաշինքը մշակում է ԱԺ հայտարարության տեքստ, որը գրեթե երկրորդում է ԱԳՆ հայտարարությունը, երբ մենք ստեղծեցինք փաստաթուղթ, որին որին ԱԺ ՔՊ երեսփոխանների խումբը հրաժարվեց միանալ, ամեն կերպ խոչընդոտեց դրա ընդունումը․․ Հասկանո՞ւմ եք, ընդդիմությունը միջազգային հարաբերություններում պառլամենտական երկրում ունի շատ կարևոր գործառույթ։ Նմանօրինակ հայտարարությունները ընդդիմության կողմից ուժեղացնում են բանակցողին, եթե բանակցողը մի քիչ սեղանին մոտ նստած լիներ, այլ ոչ թե սեղանի տակ կզած լիներ։ Ինքը կասեր՝ գիտե՞ք ինչ ես չեմ կարողանում բանակցել, ես ունակ չեմ, բայց նայեք՝ երկրում պառլամենտական ընդդիմությունն ինչ է անում։ Եվ սա որոշակիորեն խաղալու, խաղարկելու, մի փոքր ավելի ուժի դիրքից բանակցելու հանարովորություն է տալիս հիմնականում բանակցողին»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել