Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն առայժմ չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու հարցը

 |armenpress.am|
17:20 - 05 մայիսի, 2022

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն առայժմ չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրներն առայժմ չեն քննարկում ռուսական գազի մատակարարումներից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Նավթի շուկան գլոբալ է,- ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն Իսպանիայի Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում:- Գազի հարցն այլ խնդիր է»: «Սկսենք այն բանից, որ դա ոչ միայն Էներգետիկական նյութ  է,- նշել է նա:- Գազը հնարավոր չէ փոխարինել որեւիցե այլ բանով նավթաքիմիական արդյունաբերությունում»: Բորելը հավելել է, որ «Ռուսաստանից գազի փականը փակելու» հարցն «առայժմ չի քննարկվում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել