Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում
17:21 - 08 մայիսի, 2022

Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում

Գլխավոր հանձնակատար Զաեհ Սինանյանը հարուստ օրակարգով հանդիպումներ է ունեցել Հալեպում: Այդ մասին ասված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

«Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Քառասուն Մանկանց Մայր եկեղեցի և հանդիպում ունեցել առաջնորդ Գերաշնորհ Տեր Մասիս եպիսկոպոս Զոբույանի և ազգային իշխանության ներկայացուցիչների հետ: Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է թեմի գործունեությանը, շրջայց կատարել:

Բերիո կաթողիկե Հայոց թեմի առաջնորդանիստ Շնորհատու Սուրբ Աստվածածին եկեղեցում Զարեհ Սինանյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերապայծառ Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանի և բարեսիրական հանձնախմբի հետ: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու տարածքում գտնվող Ապրիլյան հուշակոթողին»,- նշված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել