ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու մասին Բորելի առաջարկին
14:22 - 09 մայիսի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու մասին Բորելի առաջարկին

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այն առաջարկին, որ Ռուսաստանի սառեցված արտարժութային պահուստները պետք է ուղղել Ուկրաինայի վերականգնմանը։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ դա «ապօրինություն» է, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դա միջազգային հարաբերությունների հիմքերի խաթարում է, և այդ որոշումները, եթե ընդունվեն, կհարվածեն հենց եվրոպացիներին, ֆինանսական համակարգին և կխաթարեն Եվրոպայի և Արևմուտքի նկատմամբ վստահությունը, քանի որ դա լիակատար ապօրինություն է և, ավելի շուտ, ջունգլիների օրենք», - ասել է նա։

«Այդ պատճառով էլ հսկայական քանակությամբ երկրներ Ռուսաստանի հետ միասին կպաշտպանեն համաշխարհային կարգերը, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա», - ընդգծել է Գրուշկոն։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել