Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ |shantnews.am|
10:39 - 10 մայիսի, 2022

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ |shantnews.am|

shantnews.am:  Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ից, ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից 133 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։

Ճապոնական պատժամիջոցային ցանկում են հայտնվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունները։ Սահմանափակող միջոցները ներառում են ակտիվների սառեցում: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 70 ռուսական ընկերություններ, այդ թվում՝ «Ալմազ-Անթեյ»-ը և «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիան:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ երկիրը որոշել է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ սառեցնելով 140 ֆիզիկական անձանց ակտիվները և ընդլայնելով պատժամիջոցների ենթակա բանկերի ցանկը։ Երկիրը նաև կարգելի քվանտային համակարգիչների մատակարարումը Ռուսաստան։ Բացի այդ, Տոկիոն կընդլայնի ռուսական պաշտպանական ընկերությունների արտահանման սահմանափակումները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել