Ռուբեն Ռուբինյանը և մի շարք դեսպաններ քննարկել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
14:35 - 10 մայիսի, 2022

Ռուբեն Ռուբինյանը և մի շարք դեսպաններ քննարկել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ՄԹ-ի և Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին և դեսպանությունների ներկայացուցիչներին:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է այս համատեքստում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով այս հարցերում միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել