factor.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ լուրերը։ Այս մասին այսօր Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նա հղում կատարեց դեռևս ապրիլի 25-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրությանը, որում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցում համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։
Հարցին՝ արդյո՞ք ստեղծվել է հանձնաժողովը և հաստատվել է կազմը, Հունանյանը հորդորեց հավելյալ տեղեկությունների համար գրավոր հարցում ուղարկել։
comment.count (0)