Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. Գեղամ Մանուկյան |news.am|
13:40 - 11 մայիսի, 2022

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Ինչպես երեկ էր ասվել՝ այսօր Երևան քաղաքի տարբեր հատվածներում իրականացվելու է ավտոերթով իրազեկման ակցիաներ, որոնց նպատակը ոչ միայն մարդկանց իրազեկելն է, այլև մարդկանց հետ խոսելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ավտոերթերից մեկի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մեզ ոչ միայն ավտոմեքենաների ազդանշաններով ողջունում են, այլև մեզ միանում են»,-ասաց նա:

Խոսելով այսօրվա ծրագրերի մասին՝ Գ.Մանուկյանն ասաց, որ այսօր ավտոերթը տարբեր ուղղություններով է լինելու, իսկ երեկոյան բոլորով հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում:

Ինչ վերաբերում է մարզային այցելություններին, Մանուկյանն ասաց. «Մարզային այցելությունները շարունակական բնույթ են կրելու, քանի որ հեռուստացույցով գնում է անբարո քարոզչություն, և այստեղ ընդդիմությունը մեծ անելիք  ունի. եթե հիտլերյան Գերմանիայի ժամանակ լիներ հեռուստատեսություն, ապա տիպիկ Հանրային հեռուստաընկերությունը կլիներ»,- ասաց պատգամավորը:

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին՝ Գ.Մանուկյանը ասաց, որ այս ամենը պայմանավորած է այն բանով, որ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դիմագրավել այս շարժմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել