Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բն Զայեդ Ալ֊ Նահյանը
17:00 - 13 մայիսի, 2022

Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բն Զայեդ Ալ֊ Նահյանը

73 տարեկանում մահացել Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բն Զայեդ Ալ֊Նահյանը: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է երկրի WAM լրատվական գործակալությունը։

«Նախագահի գործերի նախարարությունն ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ եւ իսլամական ազգերին եւ ամբողջ աշխարհին հայտարարում Է ազգի առաջնորդ, նրա հովանավոր, Նորին Գերազանցություն շեյխ Խալիֆա բն Զայեդ Ալ֊Նահյանի, պետության նախագահի մահվան մասին, որը վախճանվեց այսօր՝ ուրբաթ օրը, մայիսի 13-ին»,- ասված Է հրապարակված հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել