Երկրաշարժը բավական մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում, այս պահին փլուզումներ չկան արձանագրված
22:09 - 14 մայիսի, 2022

Երկրաշարժը բավական մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում, այս պահին փլուզումներ չկան արձանագրված

Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել  է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Այս պահին մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Շիրակի մարզի համայնքների ղեկավարների վստահեցմամբ, այս պահին փլուզումներ չկան արձանագրված»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել