Հարավային Կորեան պլանավորում Է եւս 1,1 մլն դոլարի օգնություն ուղակել Ուկրաինային

 |armenpress.am|
15:20 - 26 մայիսի, 2022

Հարավային Կորեան պլանավորում Է եւս 1,1 մլն դոլարի օգնություն ուղակել Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեան պլանավորում է որպես օգնության հերթական խմբաքանակ Ուկրաինային ուղակել 1,1 միլիոն դոլարի հակագազային դիմակներ եւ ֆիլտրեր: Մայիսի 26-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:

Ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ օգնության հաջորդ՝ երրորդ, խմբաքանակում կմատակարարվեն ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության համար անհրաժեշտ իրեր: Գործակալության տեղեկատվությամբ՝ հակագազները կստացվեն հաջորդ ամսին:

Ավելի վաղ Սեուլը Կիեւին է տրամադրել ռազմական նշանակության ոչ մահաբեր առարկաներ, ինչպիսիք են սաղավարտները, զրահաբաճկոնակները, դեղորայքը: Ուկրաինան բազմիցս դիմել է Հարավային Կորեային մահաբեր զենք մատակարարելու խնդրանքով, բայց այնտեղ նշել են, որ դա դժվարին է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել