«Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի». Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, թե ինչու են պաշտպանները կրկնվում |news.am|
10:15 - 16 մայիսի, 2019

«Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի». Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, թե ինչու են պաշտպանները կրկնվում |news.am|

news.am: Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ է, չի մտնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, դատարանում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի այն նկատառմանը, թե Քոչարյանի պաշտպանները կրկնում են իրենց դիրքորոշումները։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը շուրջ երկու ժամ ելույթ ունեցով՝ ներկայացնելով Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հիմքերը։

Օրբելյանը հերթական անգամ ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտել գործի քննությանը.

«Ցանկացած փուլում, երբ պարոն Քոչարյանը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, փորձի խոչընդոտել գործի քննությանը, կարող են կալանքի հարցը դարձյալ բարձրացնել, որևէ մեկը չի արգելում, որ դատաքննության ցանկացած փուլում Քոչարյանի կալանքի հարցը քննարկվի, եթե տեղի ունենա քննությունից խուսափելու կամ քննությանը խաչընդոտելու դեպք»,–ասաց նա։

Պաշտպանը, վկայակոչելով Եվոպական դատարանի դիրքորոշումը, հայտարարեց, որ կալանավորումը կարող է լինել ոչ իրավաչափ և ապրինի, եթե անձին կալանավորեն նրա համար, որ նա օրինակ չշփվի ԶԼՄ–ների հետ։

Օրբելյանը հայտարարեց, որ գործի նախաքննության ընթացքում գործով քննիչը դիրքորոշում է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը շփվում է լրագրողների հետ և պետք է կալանավորվի։

«Պարոն Քոչարյանի ստրատեգիան այն է, որ մինչև դատավարությունը չի խոչընդոտել քննությանը, մինչև դատավարության ավարտը և դրա ավարտից հետո էլ չի խոչընդոտելու գործի քննությանը։ ՉԻ կարելի ոչ հստակ, եթերային արտահայտությունների հիման վրա անձին կալանավորել, հակառակ դեպքում կստացվաի այնպես, որ անձի կալանավորումը պատժի նպատակ է հետապնդում։
Օրբելյանը նկատեց, որ Վերաքննիչ դատարանի կողմից ազատ արձակվելուց հետո, Ռոբերտ հանգիստ կարող էր լքել երկիրը, ինչը սակայն չի արել։

«Պարոն Քոչարյանը կարող էր հանգիստ նստել ինքնաթիռը ու հեռանար, սակայն մենք դիմեցինք նախաքննական մարմնին, ասացինք հարգենք պետական մարմնին, մարդիկ էլ հաջորդ օրը խափանման միջոց ընտրեցին չհեռանալու մասին ստորագրությունը, թույլ չտվեցին, որ Քոչարյանը բուժման նպատակով գնա և վերադառնա»,–նշեց նա։

Դատավորը նկատեց, որ այդ մասին պաշպան Հայկ Ալումյանն արդեն ասել է։
Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին արձագանքեց՝ նշելով, որ ստիպված են կրկնվում.
«Ուղղակի Կան մարդիկ, որ 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ ա չի մտնում»,–ասաց երկրորդ նախագահը։

Այսպիսով Օրբելյանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել կալանքից։
«Քոչարյանին կալանվորելու հիմքեր չկան, և այն բոլոր հիմքերը, որոնք դատախազությունը ներկայացնում է Քոչարյանի դեմ, միջազգային պրակտիկան կիրառում է մեղադրյալի օգտին, քանի որ անձի սոցիալական կապիտալը, դա նրա պատշաճ վարքագի էլեմենտն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել