Բորելը Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը |armenpress.am|
12:07 - 30 մայիսի, 2022

Բորելը Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը |armenpress.am|

armenpress.am: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 29-ին հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի վրա Եվրոպայի հետագա պատժամիջոցային ճնշումը:

«ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ զանգահարել եմ Դմիտրի Կուլեբային: Եվրամիությունը շարունակում է նպաստել ռազմական օգնության մատակարարմանը»,-Բորելը գրել է Twitter-ում:

«Մենք համաձայնվել ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել պատժամիջոցների հարցում»,-նշել է նա: Բորելը հավելել է, որ ԵՄ-ի անդամ երկրներն առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն, թե «ինչպես աջակցել Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել