Գերմանիան շուտով կունենա Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ բանակը. Շոլց |tert.am|
11:02 - 31 մայիսի, 2022

Գերմանիան շուտով կունենա Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ բանակը. Շոլց |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան շուտով կունենա «Եվրոպայի ամենամեծ ավանդական բանակը» Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների շարքում։ Այս կարծիքը նա հայտնել է երկուշաբթի երեկոյան Neue Berliner Redaktionsgesellschaft, Stuttgarter Zeitung և Stuttgarter Nachrichten թերթերին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Գերմանիան շուտով կունենա Եվրոպայում ամենամեծ ավանդական բանակը ՆԱՏՕ-ի կազմում»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ դա զգալիորեն կուժեղացնի Գերմանիայի և նրա դաշնակիցների անվտանգությունը։

Միևնույն ժամանակ, կանցլերը չի հասկանում Ուկրաինային ռազմական աջակցության բացակայության պատճառով գերմանական իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

«Մենք զենք ենք փոխանցել և ավելի շատ զենք ենք մատակարարելու: Այդ պատվերները կատարվում են»,- ընդգծել է Շոլցը՝ նկատի ունենալով ծանր սպառազինության մատակարարումը, որը համաձայնեցվել է արդյունաբերության հետ։

Եզրափակելով Շոլցը նշել է, որ Գերմանիայի բոլոր դաշնակիցները գիտեն, որ «Բունդեսվերը չունի օգտագործման համար պատրաստ մեքենաների մեծ պաշարներ, որոնք կարող են պարզապես առաքվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել