Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային սպառազինության նոր համակարգերի տրամադրման մտադրության մասին
15:33 - 01 հունիսի, 2022

Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային սպառազինության նոր համակարգերի տրամադրման մտադրության մասին

Գերմանիան մտադիր է մոտակա շաբաթների ընթացքում Ուկրաինային սպառազինության նոր համակարգեր մատակարարել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր երկրի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։ Նրա խոսքով՝ Կիևը կստանա Iris-T փոքր հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռներ՝ հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգը, որն ունի Գերմանիան, գրում է DW-ն։

Այդպիսի մի համալիրն Ուկրաինային թույլ կտա «ռուսական օդային գրոհներից պաշտպանել մի ամբողջ խոշոր քաղաք», հստակեցրել է Շոլցը։ Բացի այդ, Կիևին կտրամադրվի գերժամանակակից ռադիոլոկացիոն կայան՝ հակառակորդի հրետանու կոորդինատների տեղորոշման համար։

IRIS-T SLM համակարգերը 40 կմ հեռահարություն ունեն։ Սակայն, գերմանական որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայում դրանք կարող են ամբողջությամբ շահագործման մեջ մտցվել այս տարվա նոյեմբերից ոչ շուտ։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել