Կես տարվա ընդմիջումից հետո այսօր  կկայանա հաղորդակցական ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը |azatutyun.am|
09:45 - 03 հունիսի, 2022

Կես տարվա ընդմիջումից հետո այսօր կկայանա հաղորդակցական ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում կայանալու է տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, այսօր «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր անցած տարվա հունվարին Մոսկվայում: Նախորդը դեկտեմբերին էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ հայկական կողմի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել խմբի աշխատանքները։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք օրերս հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել