Լեհաստանը 120 կիլոմետր արգելապատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին |armenpress.am|
12:20 - 03 հունիսի, 2022

Լեհաստանը 120 կիլոմետր արգելապատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին |armenpress.am|

armenpress.am: Լեհ շինարարներն արդեն 120 կիլոմետր արգելապատ են կառուցել Բելառուսի հետ սահմանին: Հունիսի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալ Մաչեյ Վոնսիկը:

«Մենք արդեն 120 կիլոմետր արգելապատ ունենք Բելառուսի հետ սահմանին: Ինչպես եւ մենք պլանավորել էինք, շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ ամսվա վերջը»,- գրել է նա:

Արգելապատի շինարարությունն սկսվել է հունվարի 25-ին երեք հազար շինարարների ուժերով, որոնք աշխատում են 3 հերթափոխով: 5,5 մետր բարձրությամբ արգելափակոցի ընդհանուր երկարությունը պետք է կազմի 187 կիլոմետր:

Ընդամենն այդ կառույցի կանգնեցման համար, որը կոչված է Լեհաստանը պատշպանելու Բելառուսի կողմից անօրինական միգրանտների ներթափանցումից, կծախսվի 7 միլիոն մետր պողպատե խողովակ:

Արգելապատի վրա քաշվում է փշալար եւ տեղակայվում են էլեկտրոնային հսկման միջոցններ. տեսախցիկներ, շարժման տվիչներ եւ ջերմացույցներ: 2021 թվականին լեհ սահմանապահներն արձանագրել են միգրանտների կողմից լեհ-բելառուսական սահմանի անօրինական անցման ավելի քան 41 հազար փորձ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել