Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը Կիևին կարող է օգնել հացահատիկի արտահանման հարցում, բայց փոխզիջում է ակնկալում
15:16 - 03 հունիսի, 2022

Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը Կիևին կարող է օգնել հացահատիկի արտահանման հարցում, բայց փոխզիջում է ակնկալում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը կարող է Ուկրաինային օգնել հացահատիկը բելառուսական տարածքով արտահանելու հարցում, սակայն պետք է փոխզիջում լինի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա բոլորը լոգիստիկա են փնտրում․ իսկ որտե՞ղ, իսկ ինչպե՞ս։ Խնդրեմ, մենք կարող ենք խոսել։ Մենք դեմ չենք․ տարեք Բելառուսի տարածքով, բայց փոխզիջումներ են պետք», - ասել է նա։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական հացահատիկով բեռնված նավերին թույլ տալ դուրս գալ նավահանգիստներից, սակայն Կիևը պետք է ականազերծի Սև ծովը։ Եթե նա անի դա, ապա Ռուսաստանը միջանցք ունի, որը ՌԴ ռազմածովային ուժերը պատրաստ են տրամադրել՝ ապահովելու համար նավերի անվտանգ ելքը նավահանգիստներից։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել