Ղրղզստանը կոչ է արել Տաջիկստանի հետ սահմանի խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով |armenpress.am|
17:10 - 04 հունիսի, 2022

Ղրղզստանը կոչ է արել Տաջիկստանի հետ սահմանի խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Տաջիկստանի հետ սահմանի բոլոր խնդիրները լուծել խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանները տեղի բնակիչների և երկու երկրների սահմանապահների միջև պարբերաբար հակամարտությունների դաշտի են վերածվում: Պատճառը ոչ սահմանազատված տարածքներն են, որտեղ հնարավոր չէ որոշել ինչպես է անցնում պետությունների միջև սահմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել