Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր սահմանափակումները
17:35 - 07 հունիսի, 2022

Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր սահմանափակումները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ չեղարկվում են Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության բոլոր կորոնավիրուսային սահմանափակումները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը հրապարակվել է այսօր ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Փոփոխություններ են արվել ՌԴ կառավարության 2022 թ-ի մայիսի 20-ի հրամանագրում, որում նշված է «օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվել են տրանսպարտային հաղորդակցության ՌԴ սահմանած ժամանակավոր սահմանափակումները»։ Այժմ այդ ցանկում ներառվել է Հայաստանն ու Ղրղզստանը։

Տրանսպորտային սահմանափակումները չեղարկվում են՝ այդ ցանկում պետության ներառման պահից սկսած։

Ժամանակավոր միջոցները կիրառվել էին ՌԴ նախագահի 2021 թ-ի 15-ի հրամանագրով և վերաբերում էին Ռուսաստանում օտարերկրացիների իրավական դրության կարգավորմանը՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին։ Հրամանագրով, մասնավորապես, կասեցվել էր ՌԴ-ում օտարերկրացիների համար ժամանակավոր կացության թույլտվության և կացության իրավունքի գործողության ժամկետների ընթացքը։

Այժմ հաստատվել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ չեղարկվում են տրանսպորտային սահմանափակումները, հետևաբար՝ այս պետությունների քաղաքացիների համար 90 օրից կվերականգնվի ՌԴ-ում գտնվելու ժամկետների ընթացքը։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել