Ուկրաինայի պարտությունը լիակատար ձախողում և աղետ կնշանակի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար. Մորավեցկի
 |tert.am|
11:36 - 15 հունիսի, 2022

Ուկրաինայի պարտությունը լիակատար ձախողում և աղետ կնշանակի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար. Մորավեցկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի պարտությունը կնշանակի լիակատար ձախողում Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, գրում է eadaily.com-ը:

«Որտե՞ղ կմնա վստահությունը մեր հանդեպ, եթե Ուկրաինան պարտվի։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ Ուկրաինան կպարտվի, և մենք կվերադառնանք «սովորականի պես բիզնեսին»։ Հուսով եմ՝ ոչ։ Այս սցենարը կնշանակի լիակատար ձախողում և աղետ ԵՄ-ի, մեր արժեքների, ՆԱՏՕ-ի համար»,- ասել է նա Հաագայում ՆԱՏՕ-ի եվրոպական յոթ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։

Մորավեցկին Եվրամիության երկրներին և ՆԱՏՕ-ին կոչ է արել շտապ Կիևին ավելի մահաբեր զենք մատակարարել։

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել