Դուք պատասխանատու եք մեր զոհված զինվորների և խաղաղ բնակիչների համար. Զելենսկու գրասենյակը բաց տեքստով մեղադրել է Գերմանիայի կանցլերին |tert.am|
13:55 - 15 հունիսի, 2022

Դուք պատասխանատու եք մեր զոհված զինվորների և խաղաղ բնակիչների համար. Զելենսկու գրասենյակը բաց տեքստով մեղադրել է Գերմանիայի կանցլերին |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատասխանատվություն է կրում զոհված ուկրաինացիների համար, քանի որ նա Ուկրաինային չի տալիս իր խոստացած ծանր սպառազինությունը։ Այս մասին գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Եթե բավական քանակություն (զենք) լինի, մենք կհաղթենք պատերազմում: Երբ Արևմուտքը մեզ տվեց 120 հեռահար հրետանի, իրավիճակը ճակատում անմիջապես փոխվեց: Երեք օրվա ընթացքում ռուսները կորցրին հարձակման արագությունը», - ասել է Արեստովիչը:

Նա հիշեցրել է, որ Գերմանիան Ուկրաինային խոստացել է փոխանցել 88 «Լեոպարդ» տանկ, 50 «Գեպարդ» ինքնագնաց զենիթային կայանք։

«Դա բավական կլիներ ուկրաինական բանակում երկու բրիգադի համար: Հիմա, եթե մենք ունենայինք երկու բրիգադ ինչ-որ տեղ առաջնագծում, մենք կարող էինք հետ գրավել Խերսոնը կամ հեռացնել նրանց Պոպասնայից և Սևերոդոնեցկից: Այսօր երկու բրիգադը մեծ ուժ է»,- ասել է նա: 

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել