Ճապոնիայի և Ուկրաինայի առաջնորդները հրավիրվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
 |hetq.am|
17:01 - 15 հունիսի, 2022

Ճապոնիայի և Ուկրաինայի առաջնորդները հրավիրվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ կդառնա երկրի կառավարության առաջին ղեկավարը, որը կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների գագաթնաժողովին, որը հունիսի 29-30-ը տեղի կունենա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

«Ճապոնիայի վարչապետի կարգավիճակում ես առաջին անգամ կմասնակցեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա։ Կիսիդան նաև նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի «բարձրացնի ճապոնա-ամերիկյան դաշինքը նոր մակարդակի վրա», այդ թվում պաշտպանական պոտենցիալի ամրապնդման հաշվին։ 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության հրավեր է ստացել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Զելենսկին անձամբ կմասնակցի գագաթնաժողովին, թե տեսակապի միջոցով կդիմի դաշինքի անդամ երկրների առաջնորդներին։ 

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կկայանա հունիսի 29-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ չէր հայտնել, թե արդյոք Հայաստանն այս տարի կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջից

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել