Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով. Զախարովա
 |1lurer.am|
15:19 - 18 հունիսի, 2022

Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով, հայտնում է «Ռիա Նովոստին»։

«Ուկրաինան, որը դուք և մենք գիտեինք նախկինում եղած սահմաններով, այլևս գոյություն չունի և չի լինի: Դա ակնհայտ է»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ Զախարովան քննադատել էր Ուկրաինայի իշխանություններին Դոնեցկի գնդակոծման հարցով Ռուսաստանին մեղադրելու փորձի համար։ Նա նաև նշել է, որ ուկրաինական բանակին զենք մատակարարելու որոշումը Եվրոպայի համար ինքնասպանություն է։ Զախարովան պարզաբանել է, որ Կիևի ռեժիմին զենքի առաքումներն իրականացվում են՝ չհաշվարկելով այդ զենքի հետագա ճակատագիրը։

Մայիսին ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել էր Լեհաստանի և Ուկրաինայի հարաբերություններին։ «Չի կարելի բացառել, որ Վարշավան, իհարկե, ծրագրեր է մշակում հարևան պետության տարածքում «սողացող» ընդլայնման համար։ Համենայն դեպս, փաստերը դա են վկայում»,- ասել է Զախարովան:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել