ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային ճգնաժամը կանխելու համար․ Բորել |news.am|
19:48 - 18 հունիսի, 2022

ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային ճգնաժամը կանխելու համար․ Բորել |news.am|

news.am: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կարծիքով՝ ուկրաինական իրադարձությունները «սպառնում են սովի համաշխարհային ալիքով», և ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային աղետը կանխելու համար։

«Ես իմ բոլոր զրուցակիցներին հավաստիացրեցի, որ մենք պատրաստ ենք աշխատել ՄԱԿ-ի և գործընկերների հետ՝ պարենային գլոբալ անվտանգության վրա մեր պատժամիջոցների ցանկացած անցանկալի ազդեցություն կանխելու համար։ Մենք սերտ կապի մեջ ենք ՄԱԿ-ի հետ, որպեսզի լուծենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են սակարկումներից խուսափելը և պահանջների չափից ավելի պահպանումը, որոնք կարող են ազդել ռուսական հացահատիկի կամ պարարտանյութի գնումների վրա»,- շաբաթ օրն իր բլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ եվրոպական պատժամիջոցները չեն տարածվում այս արտահանման վրա։

«Մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել փորձագետների հետ՝ կոնկրետ խոչընդոտները, այդ թվում՝ վճարումների հետ կապված հնարավոր դժվարությունները բացահայտելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար»,- վստահեցրել է Բորելը։

Միաժամանակ նա խոստովանել է, որ նույնիսկ Ուկրաինայում ռուսական օպերացիայից առաջ սովի դեմ գլոբալ պայքարում դիրքերը թուլանում էին։ Բայց ուկրաինական հակամարտությունը, ըստ Բորելի, զգալիորեն սրել է իրավիճակը։

«Սննդամթերքի գները, որոնց վրա արդեն ազդել են համավարակն ու կլիմայի փոփոխությունը, իրականում երբեք այնքան բարձր չեն եղել, որքան այսօր, և շատ փորձագետներ զգուշացնում են, որ վատագույնը դեռ առջևում է»,- ասել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Մենք պետք է շտապ Ուկրաինային իր հացահատիկը Սև ծովով արտահանելու հնարավորություն տանք»,- գրել է Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել