Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ են ստեղծում |armenpress.am|
21:14 - 19 հունիսի, 2022

Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ են ստեղծում |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի և Իրանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իբրահիմ Ռաիսին պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ստեղծել համատեղ առևտրային պալատ, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Տոկաևը, ով կիրակի պաշտոնական այցով ժամանել Է Թեհրան, Ռաիսիի հետ բանակցություններ է վարել երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են ղազախա-իրանական հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և լոգիստիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային-հումանիտար կապերի ընդլայնմանը:

Լուսանկարը՝ 24.kz


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել