Ռուսաստանի հետ գործընկերությունը, որը հիշատակվում է ՆԱՏՕ-ի 2010 թ-ի ռազմավարական հայեցակարգում, տեսանելի ապագայում անհնար է նրա ագրեսիվ, կայսրական դիրքորոշման պատճառով, DW-ի փոխանցմամբ, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ երկրի խորհրդարանում ներկայացնելով Բեռլինի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» և ԵՄ կայանալիք գագաթնաժողովներին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպումից, որը կայանալու է հունիսի 28-30-ը Մադրիդում, Շոլցն ակնկալում է միասնականության և վճռականության ազդակ՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։
Միաժամանակ, ինչպես նշել է կանցլերը, խելամիտ չէր լինի խզել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը, քանի որ դա միայն շահեկան կլինի ՌԴ նախագահին և նրա քարոզչությանը։ 1997 թ-ին ստորագրված փաստաթղթում ամրագրված են սկզբունքներ, որոնք, ըստ Շոլցի, Պուտինն այդքան կոպտորեն խախտում է՝ հրաժարում բռնությունից, սահմանների նկատմամբ հարգանք, անկախ պետությունների ինքնիշխանություն։
Նորա Վանյան
comment.count (0)