Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի արտարժութային պարտքը ռուբլով մարելու մասին
18:45 - 22 հունիսի, 2022

Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի արտարժութային պարտքը ռուբլով մարելու մասին

Ռուսաստանն իր արտարժութային պարտքը վճարելու է ռուբլով՝ այն փոխարժեքով, որը սահմանված է ներքին շուկայում։ Այս մասին հրամանագիր է ստորագրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԲԿ-ն։

Այդ հրամանագրի համաձայն՝ ռուբլով վճարումները Ռուսաստանը համարելու է «հարկ եղած ձևով կատարված», անկախ նրանց դիրքորոշումից, ում համար այդ վճարումները նախատեսված են։

«Ռուսաստանի Դաշնության եվրոպարտատոմսային պարտավորությունները համարվում են հարկ եղած ձևով կատարված, եթե դրանք կատարվել են ռուբլով՝ պարտավորության արտարժութային արժեքին համարժեք», - ասված է հրամանագրի տեքստում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել