Խոսրովի անտառում բեզոարյան այծի արգասիքներ են հայտնաբարվել
12:50 - 23 հունիսի, 2022

Խոսրովի անտառում բեզոարյան այծի արգասիքներ են հայտնաբարվել

Այս տարվա հունիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։

Ըստ ԲԸՏՄ հաղորդագրության՝ տեսուչները դեպքի վայրում հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։

«Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն»,- նշված է հաղորդագրության մեձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել