Լեհաստանը 2,5 անգամ կավելացնի բանակի թիվը
 |1lurer.am|
13:42 - 27 հունիսի, 2022

Լեհաստանը 2,5 անգամ կավելացնի բանակի թիվը |1lurer.am|

1lurer.am: Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ իշխանությունները ցանկանում են երկրի բանակը մեծացնել՝ 150.000 զինվորից հասցնելով 400.000-ի։ Այս մասին հայտնում է Vishegrad 24-ը։

Նախատեսվում է նաև գնել 500 HIMARS բազմակի հրթիռային կայան, 32 F-35 կործանիչ, 250 M1A2 SEPv3 վերջին տարբերակի Abrams տանկ, 8 Patriot զենիթահրթիռային համալիր։ Հաղորդվել է նաև, որ լեհական բանակը կստանա Piorun MANPADS-ի լրացուցիչ խմբաքանակ։

Կաչինսկու խոսքով՝ այդ միջոցները պետք են, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում դիմակայել «ռուսական սպառնալիքին»։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մարտական ​​խումբ տեղակայելու Վարշավայի ցանկության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել