Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը. անդրադարձ է արվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
 |tert.am|
14:02 - 27 հունիսի, 2022

Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը. անդրադարձ է արվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» |tert.am|

tert.am: Բաքվում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Միջոցառումը բացման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է եռակողմ հանդիպման նշանակության մասին, ընդգծել եռակողմ և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, գրում է haqqin.az-ը։

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ասել է, որ համագործակցության շրջանակում նախատեսվում է ընդլայնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) միջանցքի հնարավորությունները։

«Մենք քննարկեցինք նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել «հայկական օկուպացիայից» (չակերտները-խմբ․) «ադրբեջանական տարածքների ազատագրումից» (չակերտները-խմբ․) հետո։ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները-խմբ․) հատուկ դեր է խաղում ԵՄ երկրների, Թուրքիայի և Ասիայի ուղղությամբ երթուղու ստեղծման գործում»,- ասել է Բայրամովը։

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Բաքվի համատեղ հռչակագիրը։ Բաքվի հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի ոլորտում պատասխանատու նախարարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել