Շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց

 |factor.am|
11:54 - 28 հունիսի, 2022

Շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց |factor.am|

factor.am: Խծաբերդում գերեվարված գերիների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց։

Նրանք ռուսական կողմից են պահաջում ապահովել իրենց հարազատների ազատ արձակումը, քանի որ, ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուսական խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում ու նրանց թողտվությամբ։ 

Ըստ հյուպատոսատարանի աշխատակիցներից մեկի՝ ՌԴ հյուպատոսն այս պահին շենքում չէ, հետևաբար՝ նա գերիների հարազատներին առաջարկեց երեք հոգանոց խումբ կազմել ու ժամը 14.00-ից հետո գալ և հանդիպել հյուպատոսին։ Գերիների հարազատները հայտարարեցին, որ կսպասեն, չեն հեռանա, մինչև հյուպատոսը չգա, իրենց պահանջը չլսի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել