ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը |civilnet.am|
11:21 - 01 հուլիսի, 2022

ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը |civilnet.am|

civilnet.am: Նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։

Հովակիմյանը 2018-ից զբաղեցնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Մինչ այդ, 2014-2018 թթ․ նա եղել է կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։ 2007–2014 թթ. Հովակիմ Հովակիմյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական խորհրդատու:

Կառավարությունն էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։

Հովակիմյանն ու Սաֆարյանը փոխարինելու են Սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է։

Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել