Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային


 |armenpress.am|
13:07 - 02 հուլիսի, 2022

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային |armenpress.am|

armenpress.am: Առնվազն երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել իսրայելական բանակի կողմից սիրիական Տարտուս նահանգի վրա հրթիռակոծությունների հետեւանքով։ Այս մասին  հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին։

Նրանց տվյալներով՝ Իսրայելը Միջերկրական ծովից մի քանի հրթիռ է արձակել թռչնաբուծական ֆաբրիկաների ուղղությամբ։

Ավելի վաղ՝ հունիսի 10ին, Դամասկոսի օդանավակայանը հարձակման էր ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։ Հարձակման հետևանքով վնասվել են երկու թռիչքուղիներ, անջատվել է նավիգացիոն լուսավորությունը: Հարվածը եղել է կառավարման աշտարակին և վնաս է հասցվել երկրորդ տերմինալի շենքին։ Սիրիական իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել օդանավակայանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել