Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության՝ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը

 |factor.am|
14:56 - 04 հուլիսի, 2022

Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության՝ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը |factor.am|

factor.am: ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց  է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Միշելը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։

«Քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության՝ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Ընդգծվել է ԵՄ-ի համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը։ Մենք կշարունակենք աջակցել հումանիտար, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է Միշելը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել