ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել
 |shantnews.am|
10:38 - 06 հուլիսի, 2022

ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել |shantnews.am|

shantnews.am: Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, հիմնական պատասխանն Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ օպերացիային կշարունակեն մնալ պատժամիջոցները, որոնց էֆեկտը գնալով միայն կաճի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Yomiuri թերթում հրապարակված հոդվածում:

Նրա խոսքով՝ բախվելով Ուկրաինայում հատուկ գործողության հետ «մենք մտադրություններից սկսեցինք անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխանել: Քանի որ մենք չենք ցանկանում կռվել Ռուսաստանի հետ, պատասխանի հիմքում տնտեսական պատժամիջոցներն են: Դրանք արդեն սկսում են ազդեցություն ունենալ, որը առաջիկա ամիսներին միայն կավելանա»:

Բորելը նաև ասել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, ազդում են նրա ռազմարդյունաբերական համալիրի վրա և խոչընդոտում են նավթի արդյունահանմանը։

«Եթե խոսենք ռազմական ոլորտի մասին, ապա «Իսկանդերի» և «X-101»-ի նման ճշգրիտ կառավարվող հրթիռներ արտադրելու Ռուսաստանի կարողությունը սահմանափակ է», – ասել է Բորելը: «Նավթի արդյունահանման ոլորտում ոչ միայն օտարերկրյա ընկերությունները հեռանում են, այլև բարդ իրավիճակ է ստեղծվել այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցում, ինչպիսին հորիզոնական հորատումն է»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական ընկերությունների հնարավորությունները նոր հանքավայրեր շահագործելու համար սահմանափակ են։

Ի թիվս այլ հարցերի, նա նշել է ավտոմոբիլային շուկայում և ավիացիայի ոլորտում առկա խնդիրները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել