ՏԿԵ նախարարի տեղակալը և «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը դիտարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարությունը
15:17 - 06 հուլիսի, 2022

ՏԿԵ նախարարի տեղակալը և «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը դիտարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարությունը։
 
 
ՀՀ ՏԿԵ փոխնախարարը և «Ճանապարհային դեպարտամենտի» տնօրենը հանդիպել են կամրջի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
 
 
Նշենք, որ «Բարեկամություն» անունը ստացած կամրջի վրա աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Մեկնարկել են որակի թեստավորման աշխատանքները։
 
Կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման։
 
Կամրջի կառուցումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։
 
Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել