Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը
 |tert.am|
11:24 - 07 հուլիսի, 2022

Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնաբերել և ձերբակալել է Թեհրանում օտարերկրյա դեսպանատներում աշխատող մի շարք դիվանագետների՝ լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության հրապարակած տեղեկության համաձայն՝ ձերբակալվածները ներգրավված են եղել լրտեսական գործունեության մեջ, ներառյալ երկրի արգելված տարածքներում հողի նմուշառումը։

Ձերբակալվածների թվում է Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, որն իր ընտանիքի հետ զբոսաշրջության նպատակով այցելել է Շահդադ անապատ, սակայն, ինչպես երևում է կադրերից, նա այդ տարածքում հողի նմուշառում է կատարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել