Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի համեմատ ցածր է մնում 5 սանտիմետրով |armenpress.am|
14:06 - 07 հուլիսի, 2022

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի համեմատ ցածր է մնում 5 սանտիմետրով |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի հուլիսի 6-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 72 սանտիմետր բարձրության վրա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից։ Նախորդ տարվա նույն օրը Սեւանա լճի մակարդակը բարձր է եղել 5 սանտիմետրով։

Այս տարվա հունվարից մինչեւ հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է բաց թողնվել 145 միլիոն 562 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2022 թվականի հունիսից մինչ հուլիսի 6-ը ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 42 միլիոն 579 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել